Հայաստանի Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։
Այս մասին նշված է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի կարգադրության մեջ։
Պարգևավճարի չափը հրապարակված չէ:
Կառավարության հուլիսի 16-ի նիստում հաստատվեց նախագիծ, ըստ որի այս տարվա առաջին կիսամյակի աշխատանքի համար պետական պաշտոնյաները երեք անգամ պարգևավճար կստանան, գումարը նրանց հաշիվներին կփոխանցվի հուլիսին, սեպտեմբերին ու նոյեմբերին: Պետբյուջեից կհատկացնեն 5 միլիարդ դրամ: Նախագիծը չզեկուցվող հարցերից էր ու գործադիրի նիստում չքննարկվեց:
Անցած տարեվերջին պատգամավորների հաշվեհամարներին փոխանցվել էր շուրջ երեք միլիոն դրամ, նախարարները մինչև յոթ միլիոն դրամ էին ստացել: Արդարադատության նախարարն էր իր ստացած պարգևավճարի չափը հրապարակել լրագրողների հետ զրույցում, իսկ գործադիրի ղեկավար Փաշինյանը 12 միլիոն դրամ էր ստացել:
Փաշինյանը պարզաբանել էր, թե կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները միլիոնավոր պարգևավճարներով զսպում են իրենց կոռուպցիոն գայթակղությունները:
Նախօերին էլ կառավարության նիստում պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու որոշում ընդունվեց: Հայաստանի կառավարությունը ավելի քան 25 միլիարդ դրամ կծախսի եկող տարի՝ հանրային ծառայողների, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու համար։