Մատչելիության հղումներ

Աշխատանքներ՝ ՀՀ-ի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակում այսօր տեղի է ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը:

ԱԽ գրասենյակից հաղորդում են, որ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։

Թե ովքեր են մասնավորապես ներկա եղել հանդիպմանը, չի նշվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մարզերում է՝ ըստ սոցիալական ցանցերում հրապարակած տեսանյութերի:

ԱՄՆ-ն ու Իսրայելն այսօր հարվածներ են հասցրել Իրանին, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանին: Իրանն ի պատասխանել հարվածել է Իսրայելին, հայտարարել Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին թիրախավորելու մասին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է՝ հետևում է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:

Երևանը Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է պահպանել անվտանգության կանոնները և հետևել պաշտոնական ցուցումներին։

XS
SM
MD
LG