Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Որոշումը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ստորագրել է այսօր, այն հրապարակված է Կառավարության պաշտոնական կայքէջում:
Հարությունյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է վերջին հինգ տարիներին:
Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարել էր, որ իր աշխատակազմի ղեկավար է նշանակվելու ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը:
Թե՛ Մակունցը և թե՛ Հարությունյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր են ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, նախկին դեսպանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: