Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակում է, թե խորհրդարան անցած ուժերի անդամներից ովքեր են ստանում պատգամավորական մանդատ:
Երեք ուժերից էլ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած թեկնածուներ կան:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով: