ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար: Այդ մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լիլիթ Մակունցը Միացյալ Նահանգներում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարել է 2021-2025 թվականներին, մինչ դեսպան նշանակվելը երկուսուկես տարի ղեկավարել էր Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը:
Նախորդ հինգ տարիներին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Արայիկ Հարությունյանը:
Թե՛ Մակունցը և թե՛ Հարությունյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր են ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, նախկին դեսպանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: