Մատչելիության հղումներ

Արաղչին և Բայրամովը մտահոգություն են հայտնել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ

Արխիվ
Արխիվ

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին 7 օրվա մեջ երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել:

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը խորը մտահոգություն են հայտնել «տարածաշրջանային վատթարացող իրավիճակի վերաբերյալ»։

Նրանք ընդգծել են՝ կարևոր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերը տարածաշրջանում ռազմական բախումները շուտափույթ դադարեցնելու համար:

Նախորդ զրույցը մարտի 23-ին էր. Բայրամովը վերահաստատել էր Ադրբեջանի սպասումները Նախիջևանի վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։ Թե արդյոքք այս հեռախոսազրույցի ժամանակ այս թեմային անդրադարձ եղել է, չի հաղորդվում:

Բաքուն մարտի 5-ին մեղադրել էր Իրանին Նախիջևանի օդանավակայանին և դպրոցին անօդաչուներով հարվածելու համար՝ այն անվանելով «ահաբեկչական ակտ» և խոստանալով համարժեք պատասխան։ Թեհրանը հերքել էր իր մեղսակցությունը միջադեպին, որի հետևանքով չորս մարդ է վիրավորվել։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաջորդ օրը պնդել էր, որ կանխել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմակերպած մի շարք «պլանավորված ահաբեկչական, դիվերսիոն և հետախուզական գործողություններ»։


XS
SM
MD
LG