Դատարանը որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը, հայտնել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքն անհիմն է համարում:
Եկեղեցու դեմ վարչապետի սկսած արշավի թեժ փուլում էր, երբ Փաշինյանի կողմն անցած նախկին քահանա Տեր Արամը Հանրային հեռուստատեսությանը հարցազրույց տվեց՝ պատմելով, որ դեռ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն ու մյուս հոգևորականներին եպիսկոպոս Պռոշյանը հարկադրել է մասնակցել վարչապետի դեմ հավաքներին:
Սրբազանը կալանավորվել էր հոկտեմբերին: