Մատչելիության հղումներ

Ծառուկյանի և իրանցիների առերեսումը, բեռնափոխադրողների բողոքներն ու գործազրկության ուրվականը Հայաստանում

«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը շաբաթվա սկզբին ստիպված էր ընթերցել իրանի քաղաքացիների իր դեմ տրված ցուցմունքները։ Դրանք, սակայն, ըստ փաստաբանների առավելապես հեքիաթի ժանրից էին։

Իրանցիների և Ծառուկյանի 10 ժամ տևած առերեսումը կայացավ հուլիսի 20-ին Քննչական կոմիտեում։ Այդ ողջ ընթացքում քննչականի շենքի մոտ էին ԲՀԿ առաջնորդի տասնյակ աջակիցները։

Շաբաթվա սկզբին անգործ մնացին նաև Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի մոտ երկու տասնյակ խանութների աշխատակիցները։ Ես երեքշաբթի եկել տեսել եմ, որ ես գործազուրկ եմ։ «Առինջ մոլ»-ի կապարակնքման պաշտոնական պատճառաբանությունը կենտրոնի տարածքում բարձրավոլտ էլեկտրագծի աշտարակի առկայությունն է, մի հանգամանք, որ նախորդ տարիներին պետական մարմիններից որևէ մեկին որևէ մտահոգություն չի պատճառել։

Ընդհանուր առմամբ զգալի է, որ 2026-ի ամռանը Հայաստանում շրջում է գործազրկության ուրվականը։ Հուլիսի 23-ին կառավարության շենքի մոտ էին հավաքվել հայաստանցի բեռնափոխադրողները։ Նրանց խոսքով՝ ռուսական պատժամիջոցների ֆոնին իրենք զրկված են պատվերների մեծ մասից, մնացածներն էլ իրենց ձեռքից տանում են վրացական ու թուրքական ընկերությունները։

Անելանելի վիճակում գտնվող հայ տնտեսվարողների շարքերն այս շաբաթ համալժեցին Wildberries-ի միջոցով առևտուր անող հայ գործարարները։ Նրանց կորուստների պատճառը սակայն ոչ թե ռուսական պատժամիջոցներն էին, այլ Ռուսաստանի տարածքին հասցվող ուկրաինական հարվածները։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG