Մատչելիության հղումներ

Անկարան վստահեցնում է՝ «չի ընկնի Սիրիայի հարցում Նեթանյահուի լարած ծուղակը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, կոլաժ

Թուրքիան «չի ընկնի Սիրիայի հարցում Նեթանյահուի լարած ծուղակը». - հայտարարությունը, որ տարածել է երկրի նախագահի աշխատակազմը, հնչում է Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ աճող լարվածության ֆոնին։

Օգոստոսի 18-ին Իսրայելը հարվածել էր Սիրիայի Իդլիբ նահանգի «Աբու ադ-Դուհուր» ռազմական օդանավակայանին՝ պնդելով, թե Սիրիան պատրաստվում էր այնտեղ թուրքական զորքեր տեղակայել։ Անկարան և Դամասկոսը հերքել են այդ պնդումը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը չի հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայություն, որը կարող է սպառնալ իր անվտանգությանը։

Իսկ Թուրքիայի իշխանությունները Իսրայելի մեղադրանքները որակել են որպես հարվածը արդարացնելու փորձ և հայտարարել, որ դրանք կապված են Նեթանյահուի՝ տարածաշրջանում «ընդլայնվողական և ապակայունացնող քաղաքականության» հետ։

XS
SM
MD
LG