Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է Անկարային Սիրիայում վտանգավոր արկածախնդրությունների մեջ ներքաշելու համար։
«Իսրայելը թույլ չի տա որևէ մեկին սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլիներ, եթե Էրդողանը շարունակեր Իսրայելի դեմ իր դատարկ ու երևակայական ելույթները հնչեցնել Թուրքիայի խորհրդարանում և չփորձեր Իսրայելի՝ ինքն իրեն պաշտպանելու վճռականությունը»,- X սոցիալական ցանցում գրել է Կացը։
Այս հայտարարությունները հնչել են երկու օր անց այն բանից հետո, երբ իսրայելական ավիացիան հարվածներ էր հասցրել Սիրիայի ռազմական օդանավակայանին՝ պատճառաբանելով, որ այնտեղ, ենթադրաբար, տեղակայված են թուրքական զորքեր։
Այս շաբաթվա սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ էին հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող «Աբու ադ-Դուհուր» ռազմական օդանավակայանին։
Իսրայելցի պաշտոնյաները պնդել էին, որ Սիրիան համաձայնություն է տվել այդ օդանավակայանում թուրք զինվորականների տեղակայմանը։
Ե՛վ Դամասկոսը, և՛ Անկարան հերքել են այդ տեղեկությունը։