Մատչելիության հղումներ

Սիրիան Իսրայելին մեղադրել է ռազմական օդանավակայանին հարվածելու համար

Սիրիա, Արխիվ
Սիրիա, Արխիվ

Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին հարվածելու համար:

Ավելի վաղ AFP-ն անվտանգության աղբյուրին հղում անելով հայտնել էր, որ չգործող ռազմական օբյեկտը հարձակման է ենթարկվել։

«Իսրայելական օկուպացիոն ինքնաթիռներն այսօր վաղ առավոտյան ութ հարված են հասցրել Աբու Դուհուրի ռազմական օդանավակայանի թռիչքուղուն»,- Սիրիայի պետական հեռուստատեսությունը մեջբերել է անանուն ռազմական աղբյուրի խոսքերը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «հարձակման հետևանքով նյութական վնաս է հասցվել օդանավակայանի ենթակառուցվածքին, սակայն զոհեր կամ վիրավորներ չկան»։

Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:

ԱՄՆ-ն «խորը մտահոգություն» է հայտնալ սիրիական ռազմաբազային Իսրայելի հարվածների կապակցությամբ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի և Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը սոցցանցում գրել է, որ այդ հարվածները «անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը»:

XS
SM
MD
LG