Մատչելիության հղումներ

Թոմ Բարաք․ «Իսրայելի և Թուրքիայի միջև կարող էր պատերազմ սկսվել»

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք, արխիվ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաք, արխիվ

«Իսրայելի և Թուրքիայի միջև անցած գիշեր կարող էր պատերազմ բռնկվել», -Jersualem Post-ի հետ զրույցում հայտարարել է Անկարայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքը։

Դեսպանի խոսքով՝ երկու երկրների միջև ուղղակի ռազմական բախումը կարող էր ծագել Իսրայելի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող «Աբու ադ Դուհուր» ռազմակայանին հասցված վերջին հարվածների պատճառով։

«Թուրք զինվորականները տեղյակ չէին, որ իսրայելական օդանավերի թիրախը սիրիական այդ բազան էր։ Այդ իսկ պատճառով Թուրքիայում կարող էին կարծել, որ հարձակման է ենթարկվում իրենց երկիրը, և օդ բարձրացնել ռազմական օդանավերը», - նշել է Բարաքը՝ հավելելով. - «Գոյություն ուներ սրընթաց էսկալացիայի իրական վտանգ, որում կարող էին ներքաշվել Իսրայելը, Թուրքիան և Սիրիան»։


XS
SM
MD
LG