Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Կիևին տեղեկատվություն է տրամադրել վերջին մի քանի օրվա ընթացքում Մոսկվայում տեղի ունեցած մի շարք հանդիպումների մասին։
«Այսօր մենք ամերիկյան կողմից տեղեկություն ստացանք այս օրերին Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումների մասին։ Այնտեղ մի շարք հանդիպումներ են եղել», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին՝ չմանրամասնելով, թե ովքեր են եղել հանդիպումներին։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը և Politico-ն հայտնել էին, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Պուտինին գուշացնելու Բալթյան երկրների վրա հնարավոր հարձակման մասին։ Այս այցից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարը Մոսկվա կատարած այցի ընթացքում չի հանդիպել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ «շփումներ» է ունեցել: ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մոսկվայում ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատքլիֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հատուկ ծառայությունների իրավասության շրջանակում գտնվող հարցեր։