Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար», հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը Անվտանգության խորհրդի նիստին:
Թրամփը նախօրեին ասել էր, որ իրեն փոխանցել են, թե սպանությունների թիվը Իրանում նվազում է, մահապատիժների ծրագիր չկա:
Ուոլցը հերքել է Իրանի մեղադրանքները, թե բողոքի ցույցերը «օտարերկրյա դավադրություն են», որն ուղղված է ռազմական գործողությունների նախապատրաստմանը:
«Նրանք վախենում են: Նրանք վախենում են սեփական ժողովրդից», - ասել է նա:
ՄԱԿ-ում Իրանի փոխդեսպան Ղոլամհոսեյն Դարզին արձագանքել է, որ Թեհրանը չի ձգտում սրման կամ առճակատման, և մեղադրել է ԱՄՆ-ին ստի, խեղաթյուրման և փաստերի միտումնավոր քարոզարշավի ապատեղեկատվության մեջ:
Նա շեշտել է, որ ագրեսիայի ցանկացած գործողության՝ ուղղակի կամ անուղղակի, կտրվի վճռական, համաչափ և օրինական պատասխան: