ԱՄՆ-ն և Իրանը ստացել են ռազմական գործողությունները դադարեցնելու ծրագրի շրջանակը, հայտնում է Reuters-ը՝ խնդրին ծանոթ աղբյուրին հղումով:
Ամերիկյան Axios-ը գրել էր, որ առաջարկվում է անմիջապես 45 օրով հրադադար հաստատել: Այդ ընթացքում կողմերը կբանակցեն խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկնքվի երկրորդ փուլում: Ընդ որում, հրադադարը կարող է երկարաձգվել, եթե բանակցությունների համար լրացուցիչ ժամանակ պահանջվի:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին հաստատել է՝ ստացել են առաջարկը և քննարկում են այն: Սակայն, Թեհրանը չի վերաբացի Հորմուզի նեղուցը հրադադարի դիմաց, քանզի կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ մշտական հրադադարի, ասել է պաշտոնյան: Նա հավելել է՝ Թեհրանը նաև չի հանդուրժի, եթե փորձեն ճնշում բանեցնել, որպեսզի համաձայնի վերջնաժամկետներին:
ԱՄՆ նախագահը Fox news-ին ասել էր, թե իր կարծիքով՝ այսօր Իրանի հետ կկարողանան համաձայնության գալ: Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել էր պայթեցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները: