ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox news-ին ասել, որ կարծում է՝ Իրանի հետ կկարողանան համաձայնության գալ վաղը:
«Կարծում եմ՝ վաղը լավ հնարավորություն կա, նրանք հիմա բանակցություններ են վարում», - ասել է նախագահը։
Եթե Իրանը համաձայնության չգա, ասել է Թրամփը, «դուք կտեսնեք կամուրջներ և էլեկտրակայաններ, որոնք կփլուզվեն նրանց ամբողջ երկրում»։
«Եթե նրանք արագ համաձայնության չգան, ես մտածում եմ ամեն ինչ պայթեցնելու և նավթը վերցնելու մասին», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը դիմել էր Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։ Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փառք Ալլահին», - գրել է Թրամփը։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Իրանն ունի 48 ժամ՝ կարևորագույն նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ համաձայնության գալու համար, հակառակ դեպքում կհայտնվի «դժոխքում»։