Թեհրանը Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունները որակել է հստակ ապացույց «պատերազմական հանցագործություն կատարելու մտադրության» մասին:
«Եվս մեկ անգամ ԱՄՆ նախագահը բացահայտ կերպով սպառնում է ոչնչացնել Իրանում քաղաքացիական գոյատևման համար էական նշանակությամբ ենթակառուցվածքները», - հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությաունն՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երեքշաբթի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին հարվածելու հայտարարությանը:
Ներկայացուցչությունը շեշտել է, որ եթե ՄԱԿ-ի խղճի զգացողությունը կենդանի լիներ, չէր լռի քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու՝ ԱՄՆ-ի «պատերազմատենչ նախագահի բացահայտ և անամոթ սպառնալիքի ֆոնին»:
Կառույցից հիշեցնում են՝ միջազգային հանրությունը և բոլոր պետությունները պարտավորություն ունեն կանխելու պատերազմական հանցագործությունները՝ ընդգծելով, որ «գործելու ժամանակը հիմա է, վաղը ուշ կլինի»։
ԱՄՆ նախագահը Truth Social-ում նախօրեին դիմել էր Իրանին՝ պահանջելով բացել Հորմուզի նեղուցը։
«Երեքշաբթի օրը Իրանում կլինի էլեկտրակայանի և կամրջի օր, բոլորը միասին։ Նման բան չի լինի։ Բացեք գրողի տարած նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում։ Պարզապես նայեք: Փա՛ռք Ալլահին», - գրել էր Թրամփը։
Ավելի ուշ նա ևս մեկ կարճ գրառում էր արել․ «Երեքշաբթի՝ ժամը 20:00-ին»։