Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապով կմիանա այսօր Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր Երևան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը:
Թեև այս ձևաչափով հանդիպումների մեկնարկից՝ 2022-ից ի վեր երկրները դրան մասնակցում են առաջնորդների մակարդակով, Անկարան Երևան է գործուղել 59-ամյա փոխնախագահ Ջևդեթ Յըլմազին: Թե ինչու է Անկարան մերժել նախագահի մակարդակով մասնակցության հրավերը՝ թուրքական աղբյուրները չեն մանրամասնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ