Մատչելիության հղումներ

Աֆրիկայի համար խոլերայի բուժօգնության պարագաները՝ լոգիստիկ փակուղում

Զիմբաբվե, արխիվ
Զիմբաբվե, արխիվ

Իրանի պատերազմի պատճառով Աֆրիկայի մի շարք երկրներում խոլերայի բուժօգնության պարագաները մնացել են լոգիստիկ փակուղում, ինչը մտավախություն է առաջացնում բարձր ռիսկային սեզոնի նախաշեմին:

Դուբայի պահեստներում պահվող այս պաշարները խոլերայով առավել վտանգավոր երկրներ պետք է հասցվեն, այդ թվում՝ Չադ և Սուդան, մայիսին սպասվող անձրևներին ընդառաջ, որպեսզի կանխարգելեն արագ տարածվող և մահացու աղեստամոքսային հիվանդության հնարավոր բռնկումները։

«Մենք չգիտենք՝ արդյոք այս պարագաները կհասնեն ժամանակին»,- Reuters-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը։

Անցած տարի խոլերայի համար բացառիկ վատ տարի էր․ Առողջահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 34 երկրներում գրանցվել է ավելի քան 600 հազար դեպք և 8 հազար մահ։
2026-ին դեպքերի թիվը մոտ 50 տոկոսով նվազել է 2025-ի համեմատ, սակայն ստեղծված իրավիճակը միջազգային կառույցներին անհանգստացնում է։

«Ի՞նչ կլինի. եթե մատակարարման շղթան խափանվի, որովհետև մենք խոսում ենք պայթյունավտանգ հիվանդության մասին։ Չվերահսկելու դեպքում այն կարող է մի քանի օրվա, նույնիսկ ժամերի ընթացքում տարածվել», - ասել է ԱՀԿ-ի բակտերիալ էպիդեմիկ հիվանդությունների թիմի ղեկավար Լորենցո Պեցոլին։

Շատ աֆրիկյան երկրներ չեն արտադրում իրենց դեղորայքը և ամբողջությամբ կախված են ներմուծումներից։

Իրանի վրա ԱՄՆ-իսրայելական գրոհների հետևանքով Թեհրանը փակ է պահում Հորմուզի նեղուցը։

XS
SM
MD
LG