Ադրբեջանն այսօր մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է ուղարկել Իրան, հաղորդում է ադրբեջանական APA-ն:
Գործակալության փոխանցմամբ՝ օգնություն ուղարկելու որոշումը կայացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի միջև հեռախոսազրույցից հետո։
Ընդհանուր 200 տոննա քաշով մարդասիրական բեռը ներառում է սննդամթերք, դեղորայք և բժշկական պարագաներ:
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր բլոգում շնորհակալություն էր հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։