Մատչելիության հղումներ

Արաղչին շնորհակալություն է հայտնում Հայաստանին՝ հումանիտար աջակցության համար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ի իր բլոգում շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ հումանիտար աջակցության ու ծանր շրջանում բարեկամական կեցվածքի համար։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց է գրել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ավելի վաղ էլ Արաղչին երախտագիտություն էր հայտնել Ադրբեջանին՝ «նրանց մարդասիրական օգնության, ինչպես նաև այլ երկրներից օգնություն հասցնելու համար ստեղծված պայմանների համար»։

Միրզոյանն անցած շաբաթ էր հայտնել, որ Հայաստանն Իրանին հումանիտար օգնություն է ուղարկել, հիմնականում՝ դեղորայքի տեսքով՝ նշելով, որ այդ մասին ավելի վաղ չեն հայտարարել, քանի որ «շեփորահարելու անհրաժեշտություն չեն տեսել»:

XS
SM
MD
LG