Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, մանրամասնելով՝ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել պետության ղեկավարին Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնության համար։
Իլհամ Ալիևը խոստացել է շարունակել մարդասիրական օգնության տրամադրումը, «մաղթել, որ հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի»։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում հնարավորինս շուտ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը, ասված է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
Թեև անցած ամիս Բաքուն մեղադրել էր Թեհրանին Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր արձակելու համար՝ պահանջելով քննել միջադեպն ու պատժել մեղավորներին, այդ մասին պաշտոնական հաղորդագրություններում ակնարկ չկա։