Մատչելիության հղումներ

Աբու Դաբիում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվեց

Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին օրն ավարտվել է, այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցողի խոսնակը:

«Այս պահի դրությամբ բանակցություններն ավարտվել են», - լրագրողներին ասել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի մամուլի խոսնակ՝ հավելելով, որ «նախատեսվում է», որ բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի օրը։

Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորել է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

XS
SM
MD
LG