Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ պատրաստվում է «շարունակել երկխոսությունը» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Երկխոսության վերսկսումը այժմ նախապատրաստման փուլում է, և քննարկումները դեռ տեխնիկական բնույթի են», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսումն իրականացվում է «թափանցիկ կերպով՝ խորհրդակցելով եվրոպացի դաշնակիցների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»։