Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի միջնորդությամբ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը՝ Աբու Դաբիում

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի համայնապատկեր, արխիվ
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի համայնապատկեր, արխիվ

Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը:

«Աբու Դաբիում սկսվել է բանակցությունների ևս մեկ փուլ։ Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան», - հայտարարել է Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Ումերովը նշել է, որ թիմերը կհանդիպեն նաև առանձին խմբերով՝ բանակցային կոնկրետ ուղիները քննարկելու համար, որից հետո կանցկացնեն համատեղ հանդիպում՝ դիրքորոշումները համաձայնեցնելու համար։

Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։

Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։

Ուկարինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօրվա բանակցություններից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանն անցած շաբաթն օգտագործել է ԱՄՆ-ի կողմից առաջարկված էներգետիկ զինադադարը՝ զինամթերք կուտակելու համար և երեկ ռեկորդային թվով բալիստիկ հրթիռներ արձակել Ուկրաինայի ուղղությամբ:

XS
SM
MD
LG