Կիևի, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև եռակողմ խաղաղ բանակցությունների վերջին փուլը կկենտրոնանա ռազմական հարցերի վրա, այսօր Կիևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակը:
Հեորհիյ Տիխյին ասել է, որ Ուկրաինան ցանկանում է լսել ռուսական պատվիրակության կարծիքը նախորդ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ, և որ Կիևը ցանկանում է հասկանալ, թե ինչի են «իրականում պատրաստ» Մոսկվան և Վաշինգտոնը։
Այսօր Աբու Դաբիում ԱՄՆ-ի միջնորդությամբ մեկնարկել է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Բանակցությունների նախորդ փուլը Աբու Դաբիում կայացել էր հունվարի 23-24-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ