Երևանը Ղարաբաղի հարցով չի դիմել, ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը. ԱԺ խոսնակ

Ազգային ժողովի նախագահ  Ռուբեն Ռուբինյան
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյան

Երևանը Ղարաբաղի հարցով ՀԱՊԿ-ին չի դիմել, Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների ժամանակ, սակայն պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել։

Այս մասին այսօր իր Ֆեյսբուքյան էջով հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Մեր որոշ ռուսաստանցի գործընկերներ վերջերս հաճախ են կրկնում, թե Հայաստանն իզուր է դժգոհություն հայտնում ՀԱՊԿ-ից, որովհետև ՀԱՊԿ-ը ոչինչ չէր կարող անել Ղարաբաղի հարցում։ Մեր գործընկերները մի փոքր խեղաթյուրված են ներկայացնում իրողությունները։ Հայաստանը Ղարաբաղի հարցով երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին», - հայտարարել է Ռուբինյանը՝ ընդգծելով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է, երբ 2021 և 2022 թվականներին հարձակումներ են տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։

«Այդ ժամանակ է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին և ակնկալել պայմանագրային պարտավորությունների կատարում, երբ տեղի ունենում հարձակում էՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի վրա։ Ինչն էլ չի արվել։ Եվ արդարացման բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, որովհետև հնարավոր չի արդարացնել մի կառույցի անգործություն, եթե այդ կառույցի ստեղծման ամբողջ իմաստն այն է, որ պետք է պաշտպանի իր անդամ պետության ինքնիշխան տարածքը, ինչն էլ չի արել՝ խախտելով իր իսկ պայմանագիրը», - ասել է Ռուբինյանը։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ավելի վաղ այսօր հայտարարել էր, թե Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից անհիմն են և Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի ու կազմակերպության վրա բարդելու փորձ։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը գործել է խստորեն իր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան։

Մատվիենկոն նաև նշել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը շարունակելու կամ դադարեցնելու որոշումը Երևանի իրավունքն է, սակայն կազմակերպությունից դուրս գալու դեպքում Հայաստանը «շատ բան կկորցնի»։

Նոյեմբերի 11-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև կազմակերպությունում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել էր, որ Հայաստանի՝ կազմակերպությունից հեռացման հարցը չի քննարկվել, իսկ Երևանի նկատմամբ կիրառվել է կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածը։

Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Հայաստանի ձայնի իրավունքի կասեցման Ռուսաստանի առաջարկի մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, կրկնել էր, որ ՀԱՊԿ-ի հետ կապված Երևանի «հետաքրքրությունները սպառված են»:

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները և երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարը, ինչն էլ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունքից զրկելու հիմք է:

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանն այսօր քննադատել է իշխանությունների արտաբլոկային քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը չի կարող միայնակ դիմակայել անվտանգության մարտահրավերներին։ Նա միաժամանակ նշել է, որ ՀԱՊԿ-ից դժգոհությունները լուրջ են, սակայն հին դաշնակցին կորցնելը դեռ չի նշանակում, որ նոր դաշնակիցներն անմիջապես կկանգնեն Հայաստանի կողքին։

Երևանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները և երկրորդ տարին է՝ չի վճարում անդամավճարը, ինչն էլ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն՝ ձայնի իրավունքից զրկելու հիմք է:

2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլև քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երևանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, հայկական կողմը դադարեց մուծել նաև անդամավճարը։

​
XS
SM
MD
LG