Թուրքմենստանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցության լայն օրակարգ ունեն, իսկ իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական ծրագրերում։
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առաջիկայում երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան։ Կարևորվել են նաև նախատեսվող բարձրաստիճան փոխայցելությունները։
Հանդիպումը հաջորդում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ վերջերս Իրան կատարած պաշտոնական այցին։
Փաշինյանն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում են՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Իրանի նախագահն առաջին անգամ է մասնակցում այս գագաթնաժողովին՝ որպես հատուկ հյուր։