Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեկնեց Թուրքմենստան

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Վարչապետը կմասնակցի ԱՊՀ գագաթնաժողովին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ վարչապետը Թուրքմենբաշի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:

Այսօր ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ Թուրքմենստանում և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի նախագահների հետ շփումներ կլինեն, բայց պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն:

«Եթե հընթացս պարզվի, որ կա անհրաժեշտություն [պաշտոնական հանդիպման], գուցե դա էլ հնարավոր կլինի: Բայց շփումներ, զրույցներ լինելու են, նախկինում էլ եղել է՝ տեղում պայմանավորվել, խոսել ենք», - նշեց վարչապետը:

​
XS
SM
MD
LG