Մատչելիության հղումներ

Զոհեր՝ ռուսական հարվածներից. ուկրաինական զինուժը թիրախավորել է Դոնի Ռոստովի ռազմական օդանավակայանը

Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքները, 18-y սեպտեմբերի 2026, Ուկրաինա
Կիևի մարզում ռուսական հարձակման հետևանքները, 18-y սեպտեմբերի 2026, Ուկրաինա

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, տեղեկացնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:

Ուկրաինական Ժիտոմիրի մարզում ռուսական զորքի հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել: Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Կորոստենի շրջանում հրդեհվել են պահեստային և արդյունաբերական շենքեր։

Ընդհանուր առմամբ ռուսական զինուժն Ուկրաինայի վրա 93 անօդաչու թռչող սարք է արձակել, որոնցից 69-ը խոցվել են։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի՝ 13 անօդաչու հասել է իր նշանակետին, ևս երեքի բեկորներն ընկել են տարբեր վայրերում։

Կիևի մարզում վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ նրանք վիրավորվել են Ֆաստիվի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, որտեղ ավերվել և վնասվել են մասնավոր տներ։

Զապորոժիեի մարզում անօդաչուն հարվածել է առևտրի կենտրոնի, որտեղ մեկ մարդ վիրավորվել է: Փրկարարները պայքարել են ավելի քան 10,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրդեհի դեմ:

Ռուսական զորքը նաև զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորվել է երեք մարդ: Հարձակումների հետևանքով ավերվել է մեկ մասնավոր տուն, վնասվել են առնվազն հինգ այլ մասնավոր տներ, մեկ բիզնես, պահեստներ, լիցեյի շենք, ջերմոցներ և մի քանի տրանսպորտային միջոցներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել «Նովա պոչտա» լոգիստիկ կենտրոնին, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել բեռնատար նավի, որը ենթադրաբար տեղափոխում էր «ռազմական» բեռներ։

Ուկրաինական հարվածները

Ուկրաինական անօդաչուները կրկին հարձակվել են Դոնի Ռոստովի վրա։ «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագծի հարվածը, հավանաբար, ուղղված է եղել ռազմական օդանավակայանի վրա։

Ռոստովի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է սեպտեմբերի 18-ի գիշերը տարածաշրջանում խոցվել է ավելի քան 50 անօդաչու։ Հարվածներից վնասվել են մասնավոր տներ, ավտոմեքենաներ: Կոնկրետ Նեկլինովսկի շրջանում վնասվել են ութ բազմաբնակարան շենքերի տանիքներն ու ապակիները:

Ըստ Astra տելեգրամյան ալիքի՝ Դոնի Ռոստովի վրա այս զանգվածային հարձակումն սկսվել էր կեսգիշերին մոտ։ Տեղի բնակիչները մեկնաբանություններում բողոքել են, որ չեն լսել օդային հարձակման մասին ազդանշան և չգիտեն, թե որտեղ են ապաստարանները։

Տելեգրամյան Supernova+-ը պնդում է, որ կրկին հարձակման է ենթարկվել Դոնի Ռոստովի ավիաբազան։ Ուկրաինական ուժերը սեպտեմբերի 17-ի գիշերն արդեն հարձակվել են Դոնի Ռոստովի կենտրոնական ռազմական օդանավակայանի վրա։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել էր, որ հաստատվել է մեկ Ան-12 ինքնաթիռի, երկու Ան-26 ինքնաթիռի և ևս երեք ուղղաթիռի խոցումը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական 629 անօդաչու թռչող սարք է խոցել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG