Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հարվածել է Կիևին, Օդեսային և Սումիին․ զոհ և վիրավորներ կան

Ռուսաստանը գիշերը հրթիռներով հարվածել է Կիևին, կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ առնվազն 12 մարդ է տուժել, 9 վիրավոր հոսպիտալացվել է։

Կիևի մի քանի շրջաններում վնասվել են բնակելի և վարչական շենքեր, պահեստներ։ Բնակելի տների պատուհաններ են կոտրվել, իսկ Գոլոսեևսկի շրջանում վնասվել է նաև համալսարանի շենք։

Նույն գիշերը ռուսական ուժերը հարվածել են նաև Օդեսային։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ առնվազն երեք մարդ է վիրավորվել, նրանց թվում՝ 4-ամյա երեխա։ Վնասվել է նաև բազմահարկ շենք։

Ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան նաև Սումիում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին կառավարվող ավիառումբերով հարվածներից մեկ մարդ է զոհվել, ինը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։ Վնասվել և ավերվել են բնակելի տներ, տնտեսական շինություններ ու մեքենաներ։

XS
SM
MD
LG