ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմի հետևանքով սպառազինության պաշարների հնարավոր պակասի է բախվել, ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում։
Փաստաթղթի համաձայն՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ զինամթերքի օգտագործումը հանգեցրել է ռազմավարական պաշարների նվազման և ցույց տվել, որ նոր զինամթերքի արտադրության ու մատակարարման հնարավորությունները սահմանափակ են։
Պենտագոնի հաշվարկով՝ փետրվարի 28-ից հունիսի 30-ը Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններն արժեցել են մոտ 33,4 միլիարդ դոլար, որից 22,3 միլիարդը՝ օգտագործված զինամթերքի արժեքն է։
Պենտագոնը մինչ այժմ հերքել է զինամթերքի պակասի մասին հաղորդումները՝ պնդելով, որ ամերիկյան բանակն ունի անհրաժեշտ սպառազինությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն էլ սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի շատ ժամանակակից զենք է արտադրում, քան երբևէ, և դրանք ամեն օր մատակարարվում են Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերին։
Զեկույցում նաև նշվում է, որ պատերազմի ընթացքում իրանական հարվածներից հարյուրավոր շենքեր ու կառույցներ են վնասվել կամ ավերվել Քուվեյթում, Բահրեյնում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Իրաքում, Օմանում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներում։ Վնասվել կամ ոչնչացվել են նաև տասնյակ ամերիկյան օդանավեր։