Ուկրաինական անօդաչուների հարվածից Ռուսաստանի կողմից բռնակցված Սևաստոպոլում 15-ամյա մի աղջիկ է զոհվել, ևս երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել են, Telegram-ում հայտնել է Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքապետ Միխայիլ Ռազվոժժաևը:
Ռուսաստանի Պերմ քաղաքում անօդաչուն հարվածել է բնակելի շենքի: Supernova+ տելեգրամյան ալիքը գրում է, որ հարձակման թիրախը եղել է «Լուկօյլի» տեղի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի ամենամեծ գործարաններից մեկն է և մի քանի անգամ հարվածների թիրախ է դարձել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ մեկ մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել:
Անօդաչուներ են նկատվել նաև Չուվաշիայի և Վորոնեժի մարզում: Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում գտնվող Մարիուպոլում անօդաչուի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել «Գալակտիկա» առևտրի կենտրոնում։
Պայթյուններ են գրանցվել նաև Տագանրոգի ավիաբազայի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչն արձանագրել է NASA FIRMS արբանյակային համակարգը։
Ռուսական զորքն, իր հերթին, հարվածել է Օդեսայի մարզին՝ վնասելով բնակելի շենքեր և մեքենաներում զոհեր չկան:
Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածներ են փոխանակել Մոսկվա և Կիև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների այցից հետո, որի ընթացքում կողմերը բանակցել են պատերազմը դադարեցնելու շուրջ: