Մատչելիության հղումներ

ԱԺ-ում ընթանում է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:

Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն են՝

  • Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
  • Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
  • Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
  • Տնտեսական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
  • Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
  • Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
  • Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան:

«Ուժեղ Հայաստան»-ից առաջադրվել են՝

  • Դավիթ Ղազինյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
  • Արեգա Հովսեփյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
  • Հայկ Ֆարմանյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի:

«Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին:

Թե ինչպե՞ս կքվեարկի ՔՊ-ն ընդդիմության առաջադրած թեկնածուների հարցում, չի հստակեցրել: Մինչ այս իշխող ուժից տարաբնույթ կարծիքներ են հնչել:


XS
SM
MD
LG