Մատչելիության հղումներ

Արեգա Հովսեփյանը՝ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու

ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Արեգա Հովսեփյանին:

Հովսեփյանը ծնվել է 1991 թվականին, Ստեփանակերտում: Սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնում: Այնուհետև նույն ֆակուլտետում շարունակել է ուսումն արդեն մագիստրատուրայում:

«Համոզված եմ, որ հանձնաժողովը չպետք է դառնա խորհրդարանում գործադիր իշխանության շարունակություն, ոչ էլ միջկուսակցական պայքարի ևս մեկ հարթակ: Ես այն տեսնում եմ որպես պրոֆեսիոնալ խորհրդարանական կառույց, որի գործունեությունն առաջին հերթին պետք է ծառայի ՀՀ շահերին»,- իր ելույթում ընդգծեց Արեգա Հովսեփյանը:

Խորհրդարանում շարունակվում է ընթանալ հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

XS
SM
MD
LG