Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանի հարցաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում ավարտվել է։
Փաստաբան Արսեն Բաբայանն «Ազատությանը» փոխանցեց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։
Ձերբակալված ընդդիմադիրին շուտով կտեղափոխեն դատարան, որտեղ քննվելու է իրավապահ մարմնի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ:
Մարտուն Գրիգորյանի թիմակից Լիզա Գասպարյանն «Ազատությանն» ասաց, թե որքան էլ փորձեն ճնշումներ բանեցնել, իրենք Գյումրիի ավագանու իրենց մանդատից չեն հրաժարվի։