Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Երկու ամսով կալանավորվել է ԱԺ պատգամավոր, հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին ԲՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կամո Գրիգորյանը։Վերջինս մեկ տարի է հետախուզման մեջ էր։

Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Կամո Գրիգորյանը վարույթ իրականացնող մարմին ներկայացել է ինքնակամ, փաստաբանի ուղեկցությամբ։

Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության հոդվածներով։

Միջադեպը տեղի էր ունեցել Գյումրիի ՏԻՄ ընտրություններից հետո. 12 տարի առաջ
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի կողմից սպանված Մարտուն Գրիգորյանի մտերիմներից «Շեկո» մականունով Արտյոմ Կարապետյանի որդու և Կամո Գրիգորյանի միջև։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» խմբակցության աջակցությամբ Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ:

XS
SM
MD
LG