Մատչելիության հղումներ

Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան՝ ԵԱՏՄ նիստին

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։

Վարչապետին Չոլպոն-Ատայի «Իսիկ-Կուլ» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Էրլիստ Ակունբեկովը, հաղորդում են Հայաստանի կառավարության լրատվականից:

Այսօր Չոլպոն-Ատայում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը, ընդլայնված կազմով նիստը կկայանա օգոստոսի 7-ին:

Նիստի օրակարգում նախատեսված են Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության, փոխադարձ առևտրի, տրանսպորտի, մաքսային կարգավորումների և ինտեգրացիոն գործընթացներին առնչվող հարցեր։

Փաշինյանի առանձին երկկողմ հանդիպումների մասին առայժմ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։

«ԵԱՏՄ-ն հարթակ է, որտեղ ես մեր օրակարգին առնչվող բոլոր հարցերը բարձրացնելու եմ։ Ասելու եմ այն, ինչ ասել եմ բրիֆինգում: Ես բրիֆինգում ասել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է: Եթե ԵԱՏՄ-ի պայմանագիրը չի գործում, չի գործում ԵԱՏՄ-ն։ Եվ ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է, և կաթվածահարությունը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Եթե այս հարցն արագ չլուծվի, ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն չի հաղթահարելու»,- հուլիսի 30-ին «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։


XS
SM
MD
LG