Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը: Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել:
Դատախազության փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի շրջանակում, որը հարուցվել է Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ։
Նույն հայցով դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 75 անշարժ գույք,
- 42 տրանսպորտային միջոց,
- 38 ընկերություններում մասնակցություն,
- Շուրջ 106 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք և միջոցներ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արարատի ցեմենտի գործարանը պետականացնելու մտադրության մասին: Հուլիսի 9-ին արդեն հայտնեց, թե այնտեղ ժամանակավոր կառավարիչ են նշանակելու, ի՞նչ ընթացակարգով ու իրավական հիմքերով, ո՞ւմ և ի՞նչ ժամկետներում կնշանակեն, Փաշինյանը չի հստակեցրել:
Անցած երկուշաբթի Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ իրավապահները մտան նաև գործարարի ընտանիքին պատկանող տասնյակ ընկերություններ, որոնք Հայաստանի ամենաշատ հարկերը վճարողների ցանկերում են, կապարակնքեցին: