Մատչելիության հղումներ

ՔՊ-ն վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում, սեպտեմբեր, 2025թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում, սեպտեմբեր, 2025թ.

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղորդում է, որ որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ՝ վարչապետի պաշտոնում առաջադրել է կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

ՔՊ-ն Հայաստանի նախագահին է ներկայացրել Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ «Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով», - ասված է կուսակցության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Կառավարության հրաժարականը, որը նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համաձայն Սահմանադրության պահանջի:

Ըստ Սահմանադրության՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

«Այսօր խորհրդարանական մեծամասնությունը նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբան տեղի կունենա նշանակում», - հայտարարել էր Փաշինյանը:



XS
SM
MD
LG