«Բրյուսելում չպետք է հույսեր փայփայեն, որ ԵԱՏՄ-ն կփրկի սուզվող երևանյան անձնակազմին՝ պահելով այն ջրի երեսին և ֆինանսավորելով [Հայաստանի] մարաթոնյան լողի մրցավազքը դեպի ԵՄ»,- նշված է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (СВР) մամուլի գրասենյակի այսօր տարածած հայտարարության մեջ։
«Արտաքին հետախուզության ծառայությանը հասած տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում ըմբռնում են, որ եթե Հայաստանը հայտնվի Եվրասիական տնտեսական միության շարքերից դուրս, այդ երկրում անխուսափելիորեն խոր տնտեսական ճգնաժամ է ծագելու»,- նշում է ռուսական հատուկ ծառայությունը։
Գերատեսչության պնդմամբ՝ «ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարությունից այսօր արդեն պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը Հայաստանի ռազմավարական ոլորտներում, խզել հումանիտար կապերը Ռուսաստանի հետ և ճնշել այդ քայլերին դեմ արտահայտվող ներքին ընդդիմախոսներին»,- նշված է СВР հայտարարության մեջ։
«Ենթադրվում է, որ քաղաքական այդ գիծը խրախուսվելու է հայաստանցիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների շուրջ շահարկումներով և Հայաստանը «ծաղկուն խաղաղության խաչմերուկի» վերածելու խոստումներով»,- հայտարարում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը։