«Այս պահին TRIPP-ն իրականացվում է ՀՀ-ԱՄՆ ձևաչափով, կնքվել է համաձայնագիր և դա իրականացման փուլում է»,- շեշտում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե Մոսկվայից TRIPP-ի արդյունավետությունն առանց ռուսական կողմի կասկածի տակ է դրվում, պաշտոնական Երևանի համար որևէ ձևաչափով TRIPP-ում Մոսկվայի ներգրավվածությունն ընդունելի՞ է կամ կարո՞ղ է քննարկվել հետագայում, փոխարտգործնախարարն ընդգծեց նաև.- «Չէի ուզի այս պահին ապագայի մասին ինչ-որ բան ասել»:
Մնացական Սաֆարյանը նշեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է և տարանցման կանոնները ԵԱՏՄ-ի կարգավորումներով են, «Ազատության» հարցին, թե այդ թվում՝ TRIPP-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներո՞վ, փոխարտգործնախարարը դրական արձագանք տվեց:
Արդյո՞ք այստեղ՝ համատեղ աշխատանքի շրջանակում համագործակցության լինելու է ամերիկյան ու ռուսական կողմի հետ:
«ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- շեշտում է փոխարտգործնախարարը: