Մատչելիության հղումներ

«Զանգվածային հարձակում» Կիևի վրա. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, 6-ը հուլիսի, 2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, 6-ը հուլիսի, 2026թ.

Ուկրաինայում առնվազն 20 մարդ է զոհվել, մի քանի տասնյակը՝ վիրավորվել ռուսական անօդաչուների ու հրթիռների հերթական հարվածներից։ Սա Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ իրականացված երկրորդ ուժգին հարձակումն էր անցած մեկ շաբաթվա ընթացքում, որի թիրախում են եղել մի շարք բնակելի շենքեր։

Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, հուլիսի 6,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, հուլիսի 6,2026թ.

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ փրկարարական ջոկատները փորձել են բնակիչներին դուրս բերել գիշերային հրետակոծությունից ավերված շենքերից։ Կլիչկոն նաև մանրամասնել է, որ միայն Պոդիլսկիի շրջանում չորս բնակելի շենք է թիրախավորվել։

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, հուլիսի 6,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, հուլիսի 6,2026թ.

Նրա խոսքով՝ հրդեհ է բռնկվել Դարնիցկիի 30-հարկանի շենքում, որտեղ անցյալ հինգշաբթի Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր և տասնյակ հրթիռներ էր արձակել՝ խլելով առնվազն 30 մարդու կյանք:

Ռուսական հարվածներից հետո՝ Կիևի բնակիչները պատսպարվել են, հուլիսի 6,2026թ.
Ռուսական հարվածներից հետո՝ Կիևի բնակիչները պատսպարվել են, հուլիսի 6,2026թ.

Քաղաքում օդի որակի վատթարացման պատճառով բնակիչներին հորդորել են փակել պատուհանները։ Բնակիչները պատսպարվել են մետրոպոլիտենի կայարաններում, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներում:

Ուկրաինայի հարևան ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը որպես կանխարգելիչ միջոցառում կարճ ժամանակով կործանիչներ էր օդ բարձրացրել։

Ուկրաինայի նախագահն ավելի վաղ զգուշացրել էր սպասվող ռուսական հարձակման մասին։

Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արևմտյան դաշնակիցներին ամրապնդել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն ու այդ հարցով հստակ որոշումներ ընդունել այս շաբաթ Թուրքիայում մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Պաշտոնական տվյալներով՝ հուլիսին Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական 49 բալիստիկ հրթիռներից միայն չորսն է խոցել։ «Քանի դեռ Patriot համակարգերը մեր դաշնակիցների պահեստներում են, Ռուսաստանն անարգել ոչնչացնում է բնակելի շենքեր», - գրել է Զելենսկին X-ում՝ ընդգծելով. - «ԱՄՆ-ն և Եվրոպան ունակ են դադարեցնել այս ահաբեկչությունը»։

Ռուսաստանը հայտնում է Կիևի վրա «զանգվածային» հարձակման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանը «զանգվածային» հարձակում է իրականացրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ վայրերի վրա՝ օգտագործելով հեռահար, բարձր ճշգրտության զենքեր և անօդաչու թռչող սարքեր։

Նախարարությունը նաև հայտնել է, որ հարվածներ են հասցվել Կիևի և Կիևի մարզի ռազմական և էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք այլ շրջանների ռազմական օդանավակայաններին։

Մոսկվան սպառնում է սաստկացնել Ուկրաինայի ուղղությամբ հարվածների հզորությունն ու քանակը՝ ի պատասխան Արևմուտքի կողմից մատակարարվող սպառազինության։

«Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների՝ հավելյալ անօդաչուներ, հրթիռներ և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև դրանք Ռուսաստանում քաղաքացիական թիրախների դեմ օգտագործելու մտադրությունը աննկատ չի մնա և կստանա պատասխան՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածքում պատասխան հարվածների քանակի և հզորության համապատասխան աճով», - այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ժամեր առաջ Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտել էր Ռուսաստանի վերջին հարձակումը Կիևի վրա և նշել, որ ՆԱՏՕ-ի՝ Անկարայում այս շաբաթ կայանալիք գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի ամրապնդման հարցը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG