Մատչելիության հղումներ

ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի 7 ուժերի դիմումների քննությանը

Սահմանադրական դատարանի որոշմամբ դատավորներ Վլադմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի քաղաքական յոթ ուժերի դիմումների քննությանը:

Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Վարդանյանի և Զեյնալյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նրանք «կանխակալ վերաբերմունք ունեն» դատավարության կողմերի նկատմամբ:

Վլադիմիր Վարդանյանը Սահմանադրական դատարան է տեղափոխվել խորհրդարանից՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, իսկ Արտակ Զեյնալյանը մինչև դատավոր ընտրվելը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, Երևանի ավագանու համանուն խմբակցության անդամ էր:

Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ՝ Սահմանադրական դատարանն ուրբաթ մեկնարկող դատավարությանը որպես «երրորդ անձ» է ներգրավել այժմ Կառավարող և ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Դատավարությանը հիմնական պատասխանող է նշանակվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարակից պատասխաններով դատարանի առջև հանդես կգան դատախազության, ներքին գործերի նախարարության և հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG