Մատչելիության հղումներ

«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, դրանց անհատապես ջախջախելու եմ». Փաշինյանը սպառնաց ընդդիմությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից սպառնաց ընդդիմության լիդերներին, մասնավորապես, խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և Ազգային ժողովից դուրս մնացած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Կրկին պնդելով, որ նրանք ընտրակաշառքով են ավելի քան 500 հազար ձայն հավաքել, Փաշինյանը հորդորեց՝ ովքեր դեմ են իր այս մոտեցմանը, թող դուրս գան փողոց:

«Քոչարյան, կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պետք է ջախջախվեն իրենց բնում, քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց, դրանց հասցեական ջախջախելու եմ: Էն քաղաքացիները, ովքեր էս գծի հետ համաձայն չեն, ես կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանում և փոխել կառավարությունը: 24 թվին ոնց ասեցի՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու, ով համաձայն չի, կոչ եմ անում դուրս գալ փողոց: Էս պրոցեսը ուրիշ միջոցներով կանգնեցնելու հնարավորություն չկա», - հայտարարեց Փաշինյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG