Կանադայի վարչապետ Մարկ Քարնին այսօր հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կարող է տարածաշրջանում և դրանից դուրս «խաղի կանոնները փոխել»:
«Հնարավորություն կա, որ այս փոխըմբռնման հուշագիրը կարող է խաղի կանոնները փոխող գործոն դառնալ», - Ֆրանսիայի Էվիան քաղաքում անցկացվող G7 առաջնորդների հանդիպման երրորդ օրը լրագրողներին ասել է Քարնին:
Նա նշել է գագաթնաժողովում Ուկրաինայի և Լիբանանի վերաբերյալ տեղի ունեցած կառուցողական քննարկումները, որոնց մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Կանադայի վարչապետը նշել է նաև, որ նկատել է ԱՄՆ-ի «հռետորաբանության փոփոխություն Ուկրաինայի հարցի վերաբերյալ»:
Դա ներառում էր «մեր կարծիքով՝ ավելի իրատեսական պատկերացում այն մասին, թե ուր է գնում այս պատերազմը, Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը, ինչպես նաև Ուկրաինային լրացուցիչ պաշտպանական աջակցություն տրամադրելու հնարավորությունը», ասել է Կանադայի վարչապետը:
Նա հավելել է, որ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների առաջնորդներն «շատ մանրամասն քննարկում են անցկացրել նաև Լիբանանի վերաբերյալ»։