Մատչելիության հղումներ

Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա կուսակցության վերընտրվելու կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին՝ խաղաղության ձգտման ճանապարհին», - շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին՝ գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու»՝ TRIPP-ի իրականացումը։ Մենք ակնկալում ենք միասին աշխատել՝ Հարավային Կովկասում և դրանից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու ուղղությամբ», - գրել է Ռուբիոն։

Մայիսի 26-ին կարճատև այցով Երևան ժամանած Ռուբիոն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել էին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, իսկ հունիսի 4-ին կողմերը հեռավար ձևաչափով ստորագրեցին TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը։

XS
SM
MD
LG