Մատչելիության հղումներ

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը. Հարությունյան

Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղկի արտահանումը: Այս մասին Ֆեյսբուքում գրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը», - շարունակել է Հարությունյանը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը, ըստ Կառավարության աշխատակազմի ղեկավարի, կներկայացվի հաջորդիվ։

«Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում», - գրառումն ամփոփել է Հարությունյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին էր խոստացել, որ Կառավարությունը կսուբսիդավորի Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով տուժած բիզնեսներին: Նույն օրը Փաշինյանը հայտնեց, որ արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, թե որ երկրներ են առաքվել՝ խոստացավ հայտնել դրանց տեղ հասնելուց հետո:

Եվրամիությունից էլ հայտարարեցին, որ կարճ ժամկետում Հայաստանին աջակցությունը մեծացնելու ուղիներ են փնտրում:

XS
SM
MD
LG