Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է Ադրբեջանի խաղաղության ձգտման մասին. Հաջիև

Տարիներ տևած հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Բաքվի ձգտումը: Report.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ Գլոբալ Հարավ ՀԿ-ների հարթակի գլխավոր ժողովում։

Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը սեփական փորձով բախվել է օկուպացիայի և ռազմական ագրեսիայի։ Նա ընդգծել է, որ այսօր էլ երկրի գրեթե 13 տոկոսը մնում է ականապատված, ինչը անվանել է օկուպացիայի ծանր ժառանգություն։

«Սակայն մենք կարողացանք վերջ դնել դրան, վերականգնել մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև սկսել համագործակցության և փոխգործակցության գործընթաց հարևան Հայաստանի հետ», - հայտարարել է Հաջիևը։

Ադրբեջանի նախագահի խորհրդականի խոսքով՝ «սա վկայում է Ադրբեջանի բարի կամքի, խաղաղության ձգտման և Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորման պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին»։



XS
SM
MD
LG