Մատչելիության հղումներ

Ամերիկյան AECOM-ի թիմը Հայաստանում է՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան ժամանած ամերիկյան AECOM ընկերության թիմին։

Կառավարության փոխանցմամբ՝ ամերիկյան ընկերության ներկայացությունները Հայաստանում են՝ մեկնարկելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում AECOM-ի ներկայացուցիչները փոխվարչապետին ներկայացրել են մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ աշխատանքների հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։

Մհեր Գրիգորյանը կարևորել է իրականացվող աշխատանքները ՝ ընդգծելով TRIPP-ի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից։ Նա ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ շեշտելով Հայաստանի տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախօրեին ընդունել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունը: Նրանք քննարկել և համաձայնեցրել էին TRIPP-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

XS
SM
MD
LG